ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց որպես ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս կիրառում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը. այս մասին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հիմնադրման և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով ԻԱԿ-ի կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց ԻԱԿ-ի ղեկավար Լիանա Դոյդոյանը:
«Տեղեկատվության ազատության մասին օրենքը» հզոր գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում: Ինչպես նաև՝ կառավարությունը հայտարարել էր, որ այդ ուղղությունն է տանում, և այս տարի հատկապես մեծ քայլեր արվեցին այդ ուղղությամբ: Տեղեկատվության ազատությունը և դրա հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները արդյունավետ միջոց կարող են դառնալ կառավարությանը աջակցելու և բաց, թափանցիկ կառավարման համակարգ ստեղծելու համար»,- ասաց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ տեղեկատվություն ստանալու իրավունքի առանձնահատկությունը կայանում է շարժիչ ուժ մարդու հիմնարար իրավունքների իրացման համար:
«Ես խորապես համոզված եմ, որ այս իրավունքի իրականացումը իսկապես ծառայելու է երկրի բարեկեցության բարձրացմանը և ոչ միայն,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատահական չէ, որ հիմա կառավարությունը այս պահին քննարկում է և գրեթե ավարտական փուլում է գտնվում Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման նոր հայեցակարգը:
Ամենամյա մրցանակաբաշխության այսօրվա մրցանակակիրներից էին նաև տարբեր կազմակերպություններ և անձինք:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին շնորհվեց Ոսկե բանալի՝ «Բաց կառավարման գործունեություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացման համար:
Տեղեկատվություն տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց Վայոց ձորի մարզպետարանինը, տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը:
Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Ասպարեզ» օրաթերթը, օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող՝ «Սիվիլնեթի» աշխատակից Արման Սուլեյմանյանը:
ԻԱԿ-ի 15-ամյակի առթիվ Հատուկ մրցանակ հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:
ԻԱԿ-ը հոբելյանական տարվա առթիվ որոշել էր այս անգամ Մրցանակաբաշխության բացասական մրցանակ համարվող «Ժանգոտ կողպեքի» մրցանակակիր մարմիններին չհայտարարել: Լրագրողների հետ զրույցում՝ ԻԱԿ-ի նախագահ Լիանա Դոյդոյանը, մանրամասներ չհայտնելով, նշեց, որ եթե որոշեին տալ «ժանգոտ կողպեք», ապա դրան հավակնող շատ կազմակերպություններ կլինեին: Ըստ նրա՝ դեռ շատ կառույցներ շարունակում են փակ աշխատել, դրանց թվում են՝ կոմիտեներ և նաև նախարարություններ:




18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02