ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Արցախ ժամանած Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին. տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բարոնուհի Քոքսի 85-րդ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հատկանշական է այն իմաստով, որ տեղի է ունենում Արցախի անկախ պետականության 25-ամյակի օրերին:
«Արցախը ճանաչելի է դառնում նաև Ձեզանով, քանզի ամեն անգամ Դուք բարեկամների նոր խումբ եք բերում Արցախ: Այդ հանգամանքը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ապակողմնորոշել միջազգային կառույցներին՝ սուտ և սխալ տեղեկատվություն տարածելով մեր երկրի մասին»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարոնուհին նշել է, որ ամեն անգամ այցելելով Արցախ՝ նկատում է առաջընթաց և ենթակառուցվածքների զարգացում, ինչն իրեն ոգեշնչում և ոգևորում է:
«Ես ուրախ եմ աշխատել Ձեր և հայկական Սփյուռքի հետ: Պատրաստ եմ շարունակել իմ մասնագիտական և հումանիտար օժանդակությունն Արցախի ժողովրդին և յուրաքանչյուր այցի ընթացքում նոր մարդկանց ծանոթացնել Արցախի իրական պատմությանը»,- նշել է Քերոլայն Քոքսը:
Կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտում գործող վերականգնողական կենտրոնի գործունեությանը, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո փաստերի հավաքագրմանը և մարդասիրական բնույթի այլ թեմաներ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02