Այսօր ՀՀ կենտրոնական բանկում, ԿԲ Այցելուների կենտրոնի 5-ամյակի շրջանակում իր աշխատանքներն է սկսել «Այցելուների կենտրոնների/թանգարանների դերը ժամանակակից Կենտրոնական բանկերի իմիջի ձևավորման գործընթացում» թեմայով կլոր սեղանը:
Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
2011 թ-ի սեպտեմբերի 20-ին, ՀՀ Անկախության 20-ամյակի նախօրեին բացված ԿԲ Այցելուների Կենտրոնի 5-ամյակը լավ առիթ է կենտրոնի գործունեության ամփոփման և հետագա զարգացումների քննարկման, ինչպես նաև գործընկեր երկրների կենտրոնների գործունեությանը ծանոթանալու համար:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և նշեց, որ ՀՀ ԿԲ-ն կարևորում է նման գործնական հանդիպումները, փոխադարձ այցերը ու փորձի փոխանակումը, որոնք փոխշահավետ գործակցության հիմքն են: Վախթանգ Աբրահամյանը նաև նշեց, հյուրերից շատերն իրենց փորձով ու գիտելիքով օգնել են ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ստեղծման գործում, և այն իր հնգամյա պատմության ընթացքում ապացուցել է, որ գործում է որպես կայացած ու արդյունավետ կառույց:
Կլոր սեղանին, որին մասնակցում են ՌԴ, Բելոռուսի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և Մոնտենեգրոյի այցելուների կենտրոնների/թանգարանների ղեկավարները, քննարկվելու են այցելուների կենտրոնների/թանգարանների զարգացման միջազգային միտումներն ու հեռանկարները, ֆինանսական կրթության պոպուլյարիզացիայի հարցեր:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվելու են ՀՀ, Լատվիայի, ՌԴ և Գերմանիայի կենտրոնական բանկերի այցելուների կենտրոնների/թանգարանների զարգացման ծրագրերը:

18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02