ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է կենսաչափական անձնագրերի տրամադրման առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզաբանման մեջ նշված է. «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվում բիոմետրիկ անձնագրերի տրամադրման առնչությամբ և կոչ է արվում վերականգնել այն:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բազմիցս տվել է պարզաբանումներ և անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև հետևյալը:
Հին նմուշի անձնագրերը շրջանառության մեջ դնելու հանգամանքը երբեմն որոշ անձանց կողմից մեկնաբանվում էր որպես բիոմետրիկ անձնագրերի բլանկների բացակայություն: Մեկ անգամ ևս իրազեկում ենք, որ այն պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշմամբ, որով պահանջ է դրվում ապահովելու այն անձանց անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքը, ովքեր հրաժարվում են ստանալ նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր: Նշվածով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կողմից շրջառության մեջ դրվեցին օրինագծերի նախագծեր, որոնք ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ մտան 2016 թ. օգոստոսի 6-ին:
Փոփոխությունների համաձայն՝ ոչ թե շրջանառությունից հանվեցին նույնականացման քարտերը և բիոմետրիկ անձնագրերը, այլ թույլատրվեցին ստանալ նաև հին նմուշի անձնագրեր ըստ ցանկության (առանց կենսաչափական տվյալների):
Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ ներկայումս կենսաչափական անձնագրեր չեն տրամադրվում, տեղին չէ: 2016 օգոստոսի 6-ից սկսած մինչ այժմ (28.09.2016 թ. դրությամբ) տրամադրվել է 1454 կենսաչափական անձնագիր»:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44