Հնդկական Proalgen Biotech Ltd ընկերությունը ուզում է Հայաստանում գործարան բացել օգտագործված բուսական յուղից բիոդիզել արտադրելու համար: Այս մասինNEWS.am -ի թղթակցին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ն.Ս. Բալամուկունդանը, որը Հայաստան է ժամանել Հնդկական առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի (FICCI) բիզնես պատվիրակության կազմում:
Սեպտեմբերի 28-ին FICCI–ն Երեւանում ստորագրել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության մասին հռչակագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը ու Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Ընկերությունը, որը գտնվում է Հնդկաստանի հարավում՝ Չեննայ քաղաքում, արտադրում է բիովառելիք, հիմնականում օգտագործված բուսական յուղից: Հիմա ընկերությունը Հնդկաստանում երկու գործարան ունի, եւս մեկն էլ ծրագրում է բացել Սաուդյան Արաբիայում: Աշխատել կարելի է նաեւ այստեղ՝ Հայաստանում, հաշվի առնելով հումքի բավարար ծավալը, հավելեց Բալամուկունդանը: «Մենք ուզում ենք այստեղ գործարան բացել, ընդ որում կարող ենք դա մենակ անել: Իսկ պատրաստի դիզելը ուզում ենք հիմնականում ԵՄ ուղարկել, հաշվի առնելով այնտեղ բիովառելիքի համար գործող մեծ քվոտաները», հավելել է նա:
Նշենք, որ 2015-ին Հայաստանը մոտ 1.95 տոննա բուսական յուղ է արտադրել ու 21 հազար տոննա արեւածաղկի յուղ ներմուծել:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02