«ՎԵՐՆԻՍԱԺ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպմամբ...
Հյուսիսային պողոտայի ստորագետնյա ավտոկայանատեղին առանց ծանուցման առեւտրի իրականացման վայրի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» եւ «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ-ների միջեւ ապրիլի 4-ին կնքվել է 265 քառ.մ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր: Վարձակալած տարածքը՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին, «ՎԵՐՆԻՍԱԺ 1»-ն իր հերթին վարձակալությամբ տրամադրել է տարբեր տնտեսվարողների՝ առեւտրային գործունեություն իրականացնելու համար: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ այդ ընկերությունն իր գործունեության մասին պարտավոր էր ծանուցել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այսպիսով, «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպմամբ: Խախտում կատարած տնտեսվարողին առաջադրվել է տուգանք՝ թույլտվության կամ ծանուցման տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի՝ 10 մլն դրամի չափով:
news.am
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02