ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտներ նախատեսվում են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ, դեֆիցիտը՝ 150,1 միլիարդ դրամ՝ 2.8 տոկոս: Նախագծով նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:
«Մենք 2017 թվականին բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում, թվերը խոսում են դրա մասին: Նախատեսում ենք մոտավորապես 70 և ավելի միլիարդ դրամի եկամուտների աճ, մոտ 100 միլիարդ դրամի էլ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որոնք հնչեցնում ենք՝ կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, այդ բոլոր խնդիրները շատ և շատ ակտուալ են»,- ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որն ամրագրվել է հաջորդ տարվա բյուջեով, հարկաբյուջետային և պարտքի կայունությունն է: Ըստ նախարարի՝ 2014-2015 թվականներին ունեցել ենք պետական պակասուրդի բավական բարձր մակարդակ՝ 4.8 տոկոս: Եվ այս տարվա արդյունքներով՝ ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9 տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: «Սա պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է: Մեզ մոտ պարտքը երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թվականներին 43.7 տոկոսից բարձրացել է և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի: Բնականաբար, հաջորդ տարիներին պետք է լինենք պահպանողական, որպեսզի թույլ չտանք պարտքի գերաճ»,- ասաց ֆինանսների նախարարը:
Լուսանկարը՝ Photolure-ի
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02