«Հայերը դարեր շարունակ առանձնակի տեղ են հատկացրել կրթությանն ու դրա որակի բարելավմանը, մեր մի ձեռքը եղել է Հայաստանում, մյուսը Արևմուտքում՝ յուրացնելու համար եվրոպական կրթական համակարգի ձեռքբերումները,- Մանկավարժական համալսարանում այսօր նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովն ու վստահեցրեց,- 21-րդ դարը գիտելիքի, կիրթ մարդու, կրթված հասարակության դար է, որտեղ առանց փորձի փոխանակման, եվրոպական արժեհամակարգի ներդրման հնարավոր չէ դիմակայել»: «Կրթական լավ համակարգ ունեցող երկրներում, ուր կա բարոյական և կիրթ հասարակություն՝ ոչ թե պատերազմ է, այլ խաղաղություն՚:
Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին եվրոպական գործընկեր ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի արդյունքները՝ ամփոփելով 4 տարիների գործունեությունը, իրագործման լավագույն փորձը, «Կրթության միջազգային ասոցիացիա»-ն ու դրան անդամագրվելու առավելությունները:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նկատելով, որ այն ունեցավ դրական արդյունքեր ու հաջողություններ. «Ծրագրի սկզբնավորումը համընկավ այն վերափոխումների քաղաքականության հետ, որն իրականացնում է Մանկավարժական համալսարանը: Մագիստրոսական նոր դասընթացի մշակումն ու ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքը որակական նոր լիցք հաղորդեցին բարեփոխումների ընթացքին»,-նշեց ռեկտորն ու համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՄՀ-ի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը օրենսդիր մարմնի անունից վստահեցրեց, որ հնարավորինս աջակցելու են բուհերում նման ծրագրերի իրականացմանը՝ կրթության որակի բարձրացումը օրվա հրամայական համարելով:
2012 թվականին մեկնարկած ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի 4 տարվա արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացրեց ծրագրի կառավարման խմբի անդամ Ռուզաննա Մինասյանը. Կրթության կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի ներդրում, Կրթության միջազգային ասոցիացիայի ստեղծում, վերապատրաստումներ, ուսանողների փոխանակում, գրախոսվող միջազգային պարբերականի ստեղծում և այլն:
Ծրագրի կառավարման խմբի իտալացի անդամ Լուիզա Արդիզոնեն էլ հավելեց, որ ծրագիրը չէր ունենա նման արդյունք, եթե չլիներ մասնակից երկրների նվիրական աշխատանքը. «Տարբեր երկրների հաստատությունների ներկայացուցիչներ փորձում էին ինչ-որ բան ստեղծել և բարելավել իրենց երկրներում կրթության որակը»:
Հիշեցնենք, որ ՀՄՊՀ-ն՝ որպես Ծրագրի ղեկավար, համակարգում է ծրագրի բոլոր տեխնիկական և ֆինանսական խնդիրները: ՄԱՀԱԹՄԱ-ն եռամյա միջազգային ծրագիր է, որի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ: Արդյունքում ՀՊՄՀ-ում ստեղծվել է Կրթության կառավարման ամբիոն. մագիստրոսական ծրագիրը ներդրվել է 2013 թ. սեպտեմբերից:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02