Սեպտեմբերի 28-ին Ամերիկայիհայկական համագումարըպատիվ ուներ մասնակցելուՀայաստանի անկախության25-րդ տարելիցին նվիրվածտոնակատարությանը, որըկազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀդեսպանատունը՝ «Հայաստան»համահայկական հիմնադրամիհովանավորությամբ: Ավելիքան 400 հյուրեր էին ներկաԱմերիկյան նահանգներիկազմակերպությունումանցկացվող միջոցառմանը,այդ թվում՝ Ամերիկայիհայկական համագումարիխորհրդի անդամներ ԱրամԳավուրն ու Անի Թոթահը, թուրքահայ պատգամավոր Կարո Փայլանը, ԱՄՆպետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը,ԵԱՀԿՄինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը,նախկին ռազմածովային քարտուղար Փոլ Իգնեյշուսը, Հայ Առաքելականեկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշականարքեպիսկոպոս Չոլոյանը և Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունեց հյուրերին և խոսեց այն մարդկանց առանցքային դերակատարմանմասին, ովքեր ճանապարհ են հարթել ԱՄՆ-Հայաստանհարաբերությունների համար: Նա նշեց, որ ԱՄՆ-ն հզոր դաշնակից էդարձել Հայաստանի անկախացումից անմիջապես հետո և վճռորոշ աջակցություն է ցուցաբերել տնտեսական բարեփոխումներիև ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում: Դեսպան Հովհաննիսյանը նաև բարձր գնահատեց հայ-ամերիկահայ համայնքը և վերջինիս հզոր և աճող կապըհայրենիքի հետ: Դեսպան Հովհաննիսյանն իր ելույթը եզրափակեց«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Միացյալ Նահանգները և կեցցե՛ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները»խոսքերով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանը երեկոյի հանդիսավարնէր, հատուկ ելույթներովհանդես եկան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, ՆյուՋերսի) և Ջեքի Սփայերը (Դեմոկրատ,Կալիֆորնիա), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական հանձնախմբինախագահկոնգրեսական Խավիեր Բեսերրան (Դեմոկրատ, Կալիֆորնիա):
Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անունից կոնգրեսական Ֆրենք Փալոնը շնորհակալություն հայտնեց Հայկականսփյուռքին բոլոր ջանքերի համար, որ վերջինիս գործադրել է անկախացումից հետո Հայաստանի այդքան արագ հաջողությամբվերականգնման համար:«Հանձնախմբի համար պատիվ է աշխատել Սփյուռքի հետ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կամուրջներկառուցելու համար» , - ասաց Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Փալոնը:
Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախագահ կոնգրեսական Սփայերը բարեմաղթանքներ հղեց Հայաստանինանկախության տարելիցի կապակցությամբ և բարգավաճ Հայաստանի իր տեսլականը ներկայացրեց: Իր խոսքում նաբարձրացրեց Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան երկրորդ ծրագրի, Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթի, ԱՄՆ-ի ևՀայաստանի քույր քաղաքների կապերի բարելավման, ինչպես նաև ավելի շատ կոնգրեսական պատվիրակություններիՀայաստան գործուղման կազմակերպման հարցերը:
Անցյալ շաբաթ Համագումարն ԱՄՆ-ում ՀՀդեսպանատան հետ միասին տոնեց Հայաստանի անկախության տարելիցը՝ Կոնգրեսիհայկական հարցերով հանձնախմբի անդամների պատվին կազմակերպած ընդունելությանը՝ ի երախտագիտություն երկուերկրների միջև բարեկամության ամրապնդման գործում նրանց ներդրած նշանակալի ավանդի:
«Նշելով Հայաստանի պատմության այս կարևոր իրադարձությունը՝ մենք նաև քաջ գիտակցում ենք այն սպառնալիքները, որոնցհայերը շարունակում են առերեսվել թշնամական հարևանների կողմից: Անցած հանգստյան օրերին Համագումարը խորապեսմտահոգված էր 19-ամյա արցախցի զինծառայողի՝ադրբեջանական բանակի կողմից մահացու վիրավորմամբ: Մենք աղոթումենք նրա ընտանիքի ու ազգի համար: Մենք զորակցում ենք Արցախի և Հայաստանի ժողովրդին: Պետք է միջոցներ ձեռք առնվենընդդեմ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների: Ամերիկան պետք է հաստատի իրառաջնորդությունն այս հարցում և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի վերջինիս գործողությունների համար, այդթվում` ապրիլին Ադրբեջանի հրահրած պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի վայրագությունների համար»,-հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02