ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել են Հայաստանում առաջին ամբողջական ազգային վերլուծությունը մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ: Իր տեսակի մեջ այս հետազոտությունն առաջինն է մեր տարածաշրջանում և հիմնված է ազգային բազմակի և համընկնող խոցելիության վերլուծության մեթոդաբանության վրա, որ մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների գրասենյակի կողմից (ֆլորենցիա): Զեկույցը մանկական աղքատության վերաբերյալ ամբողջական պատկեր է տալիս ազգային համատեքստում՝ ներառելով թե՛ բազմաչափ, թե՛ դրամական աղքատությունը, ինչպես նաև՝ տվյալներ տրամադրում չափումների համընկման աստիճանի վերաբերյալ: «Մանկական աղքատությունն ավելին է, քան պարզապես դրամական կարիքը. այն բազմաչափ է:
Երեխաների համար աղքատ լինել կարող է նշանակել զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից, ինչպիսիք են սնուցումը, կրթությունը, ժամանցն ու կացարանային պայմանները: Այս զրկանքներն ավելին են, քան պարզապես դրամական կարիքները, որոնք ազդում են երեխայի ոչ միայն ներկա կյանքի, այլև՝ հետագայում իրենց ամբողջական ներուժը զարգացնելու կարողության վրա», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Վերլուծությունը չափում է կարիքավորությունը մի շարք չափումներով, որոնք ընտրվել են շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվական լայնածավալ գործընթացի արդյունքում՝ խարսխվելով նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վրա: Դրանք են՝ սնուցումը, վաղ մանկական կրթությունն ու խնամքը, կրթությունը, ժամանցը, սոցիալական փոխհարաբերությունները, հագուստի առկայությունը, տեղեկատվությունը, կոմունալ և տնային պայմանները: Զեկույցի մեթոդաբանության հիմնական առանձնահատկություններից մեկը կենսափուլային մոտեցումն է. տարբեր տարիքի երեխաներ ունեն տարբեր կարիքներ: Ուստի վերլուծության հիմքում ընկած են երեք հիմնական՝ 0-5, 6-14 և 15-17 տարիքայինխմբեր: Գյուղաբնակ երեխաների 82 տոկոսը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53 տոկոսն է խոցելի: Գյուղ-քաղաք այս կտրուկ տարբերությունների հիմքում ընկած է կոմունալ պայմանների (87%) և տեղեկատվության հասանելիության սահմանափակ լինելը (57%), մինչդեռ սա ճշմարիտ է քաղաքաբնակ երեխաների միայն 1/3-ի դեպքում: Ի դեպ, զրկանքների բաշխման կամ աղքատության կոնկրետ չափումների առումով չկան նշանակալից գենդերային տարբերություններ:
Երբ բազմաչափ աղքատությունը համադրվում է դրամական աղքատության հետ, յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը թե՛ աղքատ է, թե՛ խոցելի: Երեխաների 28 տոկոսը խոցելի է է 2 և ավելի շեմերում և աղքատ է: Այս երեխաները հասարակության ամենախոցելի հատվածն են, և նրանց պետք է առաջնահերթություն տրվի սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Երեխաների 36 տոկոսը կարիքավոր է, բայց ոչ աղքատ: Այս երեխաներին անհրաժեշտ է անմիջական միջամտություն՝ խոցելիությունը վերացնելու համար, քանի որ նրանք կարող են դուրս մնալ այն քաղաքականություններից, որոնք ուղղված են միայն նյութական աղքատությունը վհաղթահարմանը: Վերլուծությունը կարևոր տվյալներ է հաղորդում ոչ միայն սոցիալական քաղաքականության մշակման համար՝ երաշխավորելու, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն ռիսկերից, այլև՝ ընդլայնելու այն ծառայությունների հասանելիությունը, որոնց կարիքը երեխաներն ունեն: Անկախ օգտագործվող մեթոդաբանությունից, վիճակագրությունը մեզ հուշում է, որ երեխաներն ավելի քան որևէ տարիքային խումբ, ենթակա են աղքատության ռիսկին: Մանկական աղքատությունը վերացնելը մարտահրավեր է շատ երկրների համար, և առանցքային խնդիրներից է:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02