2016թ. սեպտեմբերի 30-ին Սոչիի տնտեսական ֆորումի գործնական ծրագրի շրջանակում Ռուսաստանի Դաշնության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման դաշնային կորպորացիան (ՓՄՁ կորպորացիա) և «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից, կորպորացիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բրավերմանը, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից՝ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:
Հուշագրով կողմերը պլանավորում են հաստատել երկարաժամկետ համագործակցություն փորձի փոխանակման ոլորտում` ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններով՝ ներառյալ ֆինանսական, երաշխիքային, տեղեկատվական, մարկետինգային աջակցություն, ՓՄՁ սուբյեկտների կողմից պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ընկերությունների գնումների մուտքի ընդլայնում, տարածքային կոմպլեքս, ինչպես նաև ձեռնարկատիրության և բիզնես-գործընթացների իրականացման ոլորտների ուսումնական ծրագրերի մշակում և իրականացում:
Կողմերը նաև մտադրություն հայտնեցին աջակցություն ցուցաբերել երկու պետությունների գործարար համայնքների միջև համագործակցության հաստատմանն ու փոխադարձ խորհրդատվությունների անցկացմանը, գործակցել լավագույն փորձի տարածման հարցում, օժանդակել համատեղ նախագծերի ձևավորմանն ու առաջխաղացմանը, ռուսական և հայկական ընկերությունների համար գոյություն ունեցող բիզնես-հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը:
Բացի այդ՝ ՓՄՁ կորպորացիան և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կխրախուսեն ռուսական և հայկական ՓՄՁ սուբյեկտների միջև համատեղ նախագծերի և համագործակցության այլ ձևերի ստեղծումն ու զարգացումը, այդ թվում առևտրաարտադրական և գիտատեխնիկական կոոպերացիան, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, նորամուծությունների և յուրաքանչյուր կողմի համար առաջնային գործունեության ոլորտներում:
Համատեղ խնդիրներից մեկն է Ռուսաստանի և Հայաստանի տարածքում ցուցահանդեսային և տոնավաճառային, համագումարային և ուսուցողական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, դրանցում երկու երկրների գործարարների, գործարար հասարակական կազմակերպությունների և միավորումների, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման ինստիտուտների մասնակցությունը:
Համագործակցությունը կիրականացվի տեղեկատվության փոխանակման, համատեղ հանդիպումների անցկացման, աշխատանքային և խորհրդատվական խմբերի ստեղծման ձևաչափով:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02