Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները:
Մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ մեր հայրենակից Հայկ Մարտիրոսյանը: Նա այսօր սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Տրիապիշկոյի հետ: Չնայած հերթական կես միավորի կորուստին, Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` մեկով գերազանցելով իրեն հետապնդող երկու մրցակիցներին:
Պատանիների Մ-18 մրցաշարում հերթական հաղթանակը տոնեց մեր շախմատիստ Մանուել Պետրոսյանը: Նա այս տուրում սպիտակներով առավելության հասավ ֆրանսիացի Բիլել Բելաշենի նկատմամբ, վաստակեց 7 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար Մաքսիմ Վավուլինին: Այժմ նրանց բաժանում է ընդամենը կես բալ: Իսկ ահա մեր երկրորդ մասնակիցը՝ Արամ Հակոբյանը, երրորդ անգամ պարտությունը կրեց առաջնությունում եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից:
Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը, ավաղ, այսօր ցավալի պարտություն կրեց իսրայելցի Միշալ Լահավի հետ պարտիայում եւ զիջեց դիրքերը: Այժմ մեր շախմատիստուհին 6 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա պետք է անպայման հաղթանակներ տանի վերջին երկու տուրերում:
Մ-14 պատանիների մրցաշարում Արթուր Դավթյանը չնայած ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ, սակայն 6,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02