Հայաստանում շրջանառվում է A տեսակի H3N2 ենթատեսակի գրիպը: Վարակվածների եւ հոսպիտալացվածների մեծ մասը 0-18 տարեկան երեխաներ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով՝ գրիպի եւ ՍՇՎ-ի այս սեզոնին 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն է անցկացվել, եւ 207-ի դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Հունվարին 223 նմուշի հետազոտություն է իրականացվել, որոնցից 72-ում եւս A H3N2 է հայտնաբերվել: Մասնագետի խոսքով՝ գրիպոտ եւ ՍՇՎ-ով հիվանդացությունն այժմ 2.5 անգամ ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Թե գրիպը, թե ՍՇՎ-ները հիմնականում տարածվում են 0-14 եւ 30-64 տարեկանների շրջանում: Ռոմելլա Աբովյանը նաեւ նշեց, որ փետրվարի 8-ի դրությամբ գրիպով եւ ՍՇՎ-ով 456 պացիենտ է հոսպիտալացված, որոնց 84.8 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: 317 պացիենտի մոտ գրանցվել է թոքաբորբ, նրանցից 57-ը 0-18 տարեկան են:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44