Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ուկրաինական ճգնաժամի շուրջ իր մարաթոնյան բանակցությունների մեծ մասն անցկացրել է ներկայացնելով «սառը պատերազմի» ավարտից հետո ծագած պահանջները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին: Աղբյուրները հայտնել են, որ Մակրոնին ապշեցրել է, թե որքան է Պուտինը տարբերվում է այն մարդուց, ում հանդիպել էր երեք տարի առաջ ֆրանսիական Ռիվիերայի իր ամառային նստավայրում: «Պուտինը հինգ ժամ զբաղվել է պատմական ռեւիզիոնիզմով»,- ասել է երկու աղբյուրներից մեկը՝ նկարագրելով, թե ինչպես է կրեմլյան առաջնորդը հայտարարել, որ Արեւմուտքը 1997 թվականից խախտել է Ռուսաստանի հանդեպ իր պարտավորությունները՝ նախկին խորհրդային բլոկի պետությունների հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով: «Այսպիսով, նա ժամերով վերաշարադրել է պատմությունը 1997 թվականից: Նա խեղդում է ձեզ այս երկար մենախոսությունների մեջ։ Իսկ նախագահը (Մակրոնը) անընդհատ վերադարձել է օրախնդիր հարցերին»,- ասել է աղբյուրը: «Հինգ ժամ տեւած այս բանակցությունները մեզ ստիպում են հասկանալ, թե որքան է այսօր Պուտինը տարբերվում երեք տարի առաջվա Պուտինից»,- ասել է աղբյուրը, ով տեղեկացված է եղել Մակրոն-Պուտին բանակցությունների բովանդակության մասին եւ խոսել է անանուն մնալու պայմանով։ Մակրոնի համար հանդիպումը երկար ժամանակ Պուտինի ընկերակցությամբ անցկացնելու եւ նրա հոգեվիճակը անձամբ գնահատելու հազվագյուտ հնարավորություն էր։ Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը Պուտինի հետ մենակ է եղել՝ առանց օգնականների եւ միայն թարգմանչի հետ։ Ֆրանսիական առաջին աղբյուրի համաձայն՝ Պուտինը բազմիցս վերադարձել է ՆԱՏՕ-ի 1997 թվականի համաձայնագրին, որը դաշինքին միանալու ճանապարհ է հարթել նախկին խորհրդային բլոկի երեք երկրների՝ Լեհաստանի, Հունգարիայի եւ Չեխիայի համար: Աղբյուրները նշում են, որ Պուտինը այդ համաձայնագիրն անվանել է դավաճանություն դաշինքի չընդլայնվելու նախկին խոստումներին: ՆԱՏՕ-ի անդամները հերքում են, որ երբեւէ նման խոստումներ են տվել: Պուտինն անդրադարձել է նաեւ «2014 թվականի մայդանի հեղափոխությանը»։ «Նա ասել է, որ դա հեղաշրջում էր, եւ որ Զելենսկին վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից»,- ասել է առաջին աղբյուրը։ Ըստ երկրորդ աղբյուրի, բանակցություններից հետո Մակրոնն իր թիմին ասել է, որ երբ 2019-ին հյուրընկալել էր Պուտինին Ֆրանսիայում, կրեմլյան առաջնորդը թվացել էր «ավելի քիչ կոշտ եւ ավելի քիչ կենտրոնացած պատմության վրա», քան այս անգամ:
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02