Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի։ Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա ամուր հյուսված հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ մեր երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»: Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունում բարձր ենք գնահատում բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացումը։ Ուրախությամբ պիտի փաստենք, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքը նշանավորվել է տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով և համագործակցության հեռանկարի ընդլայնմամբ։ Կարևորելով ՀՀ և ԻԻՀ նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների։ Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և անխաթար խաղաղություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02