«Նման տեղեկատվություն առաջին անգամ եմ լսում, որ ինչ-որ մեկը ձեզ զանգել ասել է` Սյունիքում դիրքեր են զիջվելու, ես այս հայտարարությունը փոխանցում եմ ԱԱԾ-ին, որպեսզի փաստի առթիվ անպայման ստուգումներ իրականացվեն և դուք պարտավոր եք նշել այդ աղբյուրը, թե որտեղից են ձեզ այն ասել»,- 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հրավիրած ասուլիսում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ արձագանքելով ParaTV հեռուստաընկերության լրագրողի հարցին: Լրագրողը հայտնեց՝ Սյունիքից մտահոգություններ են ստացել, որ հերթական դիրքն է զիջվելու ադրբեջանցիներին և ՔՊ-ական պատգամավորներից խնդրեց մեկնաբանել այն: Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: ՔՊ պատգամավորը հունից դուրս եկավ՝ լսելով լրագրողի հարցը, թե արդյո՞ք Խաչատրյանը երաշխավորում է, որ Ադրբեջանին Սյունիքում նոր տարածքներ չեն զիջվելու:
«Այդ հարցը գիտե՞ք ում կտաք՝ ձեր տերերին կտաք... Ի՞նչ հարց եք տալիս, դուք եկել եք որպես լրագրո՞ղ, թե՝ ակտիվիստ»,- ասաց ՔՊ պատգամավորը և ԱԱԾ-ին հորդորեց այդ փաստերով ստուգումներ անցկացնել և արդյուքնների մասին տեղյակ պահել հանրությանը և իրեն: Լրագրողի դիտարկմանը, եթե պատգամավորն ասում է, որ ԱԱԾ-ն պետք է քննի լուրը, ապա այն նշանակո՞ւմ է, որ որևէ դիրք չի զիջվելու: Խաչատրյանն արձագանքեց՝ ասելով, որ այդ հարցին չի պատասխանի և հավելեց. «Դուք կարա՞ք երաշխավորեք, որ այստեղից հելնելով տուն եք հասնելու հաստատ»: Ասուլիսին ներկա ՔՊ մյուս պատգամավորը՝ Վահագն Ալեքսանյանը փորձեց հայտարարել, որ ամեն ինչ անելու են պաշտպանելու ՀՀ սուվերեն տարածքը, բայց լրագրողը նրան հորդորեց չշարունակել խոսել, քանի որ նրա մտքերը չի լուսաբանելու:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ՀՀ սուվերենությունը ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ապահովենք, պետք լինի՝ մեր կյանքն ենք տալու»,- հայտարարեց Խաչատրյանը:
Աղբյուր` Panorama.am
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02