ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովին։
ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել երկու երկրների միջև պատմական ամուր կապերն ու բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Բուլղարիայի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը ևս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Վերջինս նշել է, որ ՏՏ ոլորտում Բուլղարիան ունի բավականին զարգացած էկոհամակարգ, միևնույն ժամանակ բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ կա: Այդ համատեքստում մասնագետների երկկողմ փոխանակումը փոխշահավետ կարող է լինել կողմերի համար:
Հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ Բուլղարիայի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար էլեկտրոնային ծառայությունների բարելավման, փոստային ծառայության շահագործման, տիեզերական գործունեության ոլորտներում, ինչպես նաև ԵՄ ծրագրերի իրականացման գործում:
Զրուցակիցները կարևորել են նաև 2022 թվականին նախատեսված Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում Հայաստան-Բուլղարիա համատեղ նամականիշի թողարկումը: Անդրադարձել են նաև Երևանի ինժեներական քաղաքի և Բուլղարիայի գիտահետազոտական ընկերությունների միջև հնարավոր համագործակցությանը, համատեղ բիզնես և տեխնոլոգիական միջոցառումների իրականացման հնարավորություններին, կրթական-ստեղծագործական կենտրոնների և ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հաջողված փորձի փոխանակմանը, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
Հանդիպման ավարտին նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա բազմակողմ համագործակցությունը և հույս հայտնել դրա կայունության և շարունակականության վերաբերյալ:
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02