ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը, այս մասին նշված է նրանց տարածած հաղորդագրության մեջ։ «Փետրվարի 22-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ ակցիա են իրականացրել Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների դեմ: Ակցիան կրել է բացառապես խաղաղ բնույթ: Ակցիայի մասնակիցները նպատակ են ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում էին պատվիրակության անդամները, պաստառներով և կոչերով թշնամական երկրի պատվիրակներից պահանջել անմիջապես բաց թողնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական օկուպացված տարածքներից: Խաղաղ ակցիայի ընթացքը խոչընդոտվել է ՀՀ ոստիկանության կողմից, որի ներկայացուցիչները բիրտ, անօրինական և անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 25 անձ: Բերման ենթարկվածների թվում եղել են նաև ակցիային չմասնակցող քաղաքացիներ, պատերազմի մասնակցածներ, իգական սեռի ներկայացուցիչներ և անչափահաս անձ: Բերման է ենթարկվել նաև աշխատանքային պարտականությունները կատարող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողը: Ոստիկանական գործողությունների արդյունքում կոտրվել է բերման ենթարկված անձանցից մեկի ձեռքը: Ոստիկանական ապօրինությունները շարունակվել են նաև բաժանմունքում, որտեղ բերման ենթարկվածների հակաիշխանական վանկարկումներին ի պատասխան, Ոստիկանության աշխատակիցները դիմել են բիրտ ուժի: Փաստի առթիվ Ոստիկանությունում բոլոր բերման ենթարկվածների դեմ հարուցվել է քրեական գործ: ՀՀ Ոստիկանության այսօր տարածված հայտարարությունում ակնհայտորեն նենգափոխված են տեղի ունեցած իրադարձությունները և կատարվածի պատճառահետևանքային կապերը: ՀՅԴ ՀԵՄ-ը խիստ դատապարտում է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ արդար բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարցումը, որը գնահատում ենք որպես ՀՀ ներկա իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականության ակնհայտ դրսևորում: Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան անձանց և կազմակերպություններին, միջազգային կառույցներին հստակ գնահատական տալ ՀՀ ոտիկանության փետրվարի 22-ի ակնհայտ ապօրինի գործողություններին», - նշված է հաղորդագրության մեջ։
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
10:22
10:09
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02