Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում քննարկվել է մինչև 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորման և զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը։
Ինչպես հայտնում է ԵԱՏՀ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 30-ին նախագծի վրա աշխատանքն ընթացել թ Միության թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նիստի շրջանակներում, որը նախագահել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամ, ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են դրա համակարգող խորհրդի անդամները, հրավիրված փորձագետներ, Միության պետական մարմինների և բիզնես-հանրակցության լիազոր ներկայացուցիչները:
«Հունիսի 27-ին աշխատանքային խմբի ձևավորումից հետո մենք անցկացրել ենք թվային օրակարգի ձևավորման տարբեր ուղղությունների քննարկմանը նվիրված ինը փորձագիտական նստաշրջան,-նշել է Կարինե Մինասյանը:-Շատ կարճ ժամկետում կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և մենք եկել ենք այն բանի ըմբռնման, թե ինչպես ենք այսուհետեւ առաջ շարժվելու: Մշակվել է «Մինչև 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորման և զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագիծը և գերակա միջոցառումների ցանկը: Մինչև դեկտեմբերի 1-ն անհրաժեշտ է առաջարկություններ ներկայացնել ԵԱՏՀ-ի խորհրդին՝ մինչ այդ շարունակելով դրանց լայն քննարկումը»:
ԵԱՏՀ-ի նախարարի խոսքով՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով բազմիցս հաստատվել է, որ թվային օրակարգի հաջող իրագործումն ապահովում է բիզնես-սուբյեկտների, քաղաքացիների, երկրների տնտեսությունների և ինտեգրացիոն միավորումների արդյունավետության և մրցունակության բարձրացումը: Տնտեսության թվային վերափոխման միջոցով թվային տարածքի ձևավորումն ու զարգացումը նաև ԵԱՏՄ-ի՝ որպես ժամանակակից ինտեգրացիոն ձևաչափի զարգացման հիմնական պայմաններից մեկն Է:
Թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ ԵԱՏՀ-ի նախագծի ղեկավար Ալեքսանդր Պետրովը նշել է, որ մինչև 2018 թվականը Ռազմավարական ուղղությունների իրագործման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է գործարկել Եվրասիական միության թվային տրանսֆորմացիայի զարգացման հանգուցային ինստիտուտները, անհրաժեշտ փոփոխություններ կատարել Միության և անդամ պետությունների նորմատիվային իրավական բազայում և գործարկել թվային տրանսֆորմացիայի գլխավոր նախագծերը:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Կարինե Մինասյանը հայտնել է, որ Միության թվային տարածքի ձևավորման և զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի բազմակողմանի բաց քննարկումները կավարտվեն «Եվրասիական շաբաթ» համաժողովի «Թվային օրակարգը ԵԱՏՄ-ում» խորհրդաժողովում (2016 թվականի հոկտեմբերի 27-ին Սկոլկովոյում):
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02