ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախօրեին Գյումրիում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. փետրվարի 27-ին՝ ժամը 01։15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի Աթարբեկյան փողոցից «կտրած-ծակած վնասվածքներով, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1987թ. ծնված բնակիչ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, գլխարկ, ծխախոտի գլանակ, իսկ դիակի զննությամբ՝ գլխի ձախ ճակատային, մեջքի գոտկային, աջ նստատեղի վերին և աջ ազդրի դիմացի հատվածներում կտրած-ծակած վնասվածքներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, ենթարկվել զննության: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
09:22 21.10.26
17:15 20.10.26
18:51 20.10.26
12:02 20.10.26
13:15 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02