Վայոց Ձորի մարզում մանկական զարգացման երեք կենտրոնների վերանորոգման և կարողությունների ընդլայնման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։ Այս մասին հյատնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է համայնքային ծառայությունների հասանելիության ապահովումն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև շահառուների բարեկեցության, արժանապատիվ կյանքի ապահովման, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակի բարելավման նպատակով` Ճապոնիայի կառավարության կողմից խոցելի խմբերին (մասնավորապես՝ տարեցներին, երեխաներին և հաշմանդամություն ունեցող անձանց) ուղղված միջոցառումների դերը․ «Սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը բազմամյա դրական փորձ ունի, և այս պայմանագրի կնքումը մեկ անգամ ևս փաստում է, որ շարունակական ներդրված ջանքերը ծառայում են իրենց նպատակին։ Վստահ եմ, որ «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունն, իր հերթին, պատշաճ և լավարկված ծառայություններ է տրամադրելու շահառուներին»։ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս կարևորել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու սոցիալական հարմարվողականությանն ուղղված ծրագրերի իրականացումն՝ այս համատեքստում շեշտելով Վայոց Ձորի մարզում երեխաների զարգացման կենտրոններում մարզական թերապիայի համար նախատեսված խաղահրապարակների վերանորոգման և բարելավման անհրաժեշտությունը․ «Ծրագրի շրջանակում ավելի քան 300 երեխա կօգտվի բարելավված պայմաններից, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս պայմանագրի միջոցով ևս կնպաստենք տարածաշրջանում կրթության որակի և երեխաների բարեկեցության ապահովմանը»։ «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրեն Լուսինե Սիմոնյանն իրականացվող ծրագրի շրջանակում ընդգծել է պետություն-մասնավոր սեկտոր արդյունավետ համագործակցության դերն ու շեշտել երեխաներին տրամադրվող ծառայությունների հասանելիության ու որակի բարելավման ապահովումը։ Կողմերը հույս են հայտնել, որ պայմանագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքները կկազմակերպվեն նախատեսվածի համաձայն և գրանցեն դրական արդյունք։
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
19:15 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44