Հայաստանի Հանրապետություն բենզին, դիզվառելիք գալիս է Ռուսաստանից, նաև՝ Իրանից, Ռումինիայից, Բուլղարիայից, իսկ այլ երկրի ծագման, այդ թվում, ադրբեջանական բենզին չկա, վստահեցնում է Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Գեղամ Գևորգյանին խնդրեց պատասխանել հարցին՝ արդյոք բենզինի և դիզվառելիքի շուկայում ունե՞նք ադրբեջանական ծագման բենզին: «Արդյոք Հայաստանում այս շուկայում գործող կազմակերպությունները ուղղակի կամ անուղղակի կապված են ադրբեջանական կազմակերպությունների հետ և արդյոք բենզինի և դիզվառելիքի շուկայում ադրբեջանական «SOCAR» ընկերության դերակատարումը կա՞, թե՞ ոչ», - հետաքրքրվեց պատգամավորը: Գեղամ Գևորգյանը ընդգծեց՝ ինչպես հասկանում է՝ խոսակցություններն իրենց վերջին թույլ տված գործարքի մասին է, որը որևէ առնչություն չունի ոչ SOCAR-ի, ոչ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ:
«Գործարքը կատարվել է վրացական «Petrocas» ընկերության միջև, որը ներկայացնում է GULF բրենդը ու ծագման երկրները հստակ են: Հայաստանում բենզին և դիզվառելիք գալիս է գերակշիռ մասը Ռուսաստանի Դանշությունից, հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, մի փոքր՝ Ռումինիայից և Բուլղարիայից: Ես, վստահաբար, ասում եմ, որ Հայաստանում այլ երկրի ծագման որևէ բենզին չկա. սահմանի վրա հսկողություն տեղի է ունենում ԵԱՏՄ ռեժիմով, սակայն դա չի խանգարում, որ մենք ևս բովանդակային վերահսկողություն իրականացնենք տեղում», - հայտարարեց Գեղամ Գևորգյանը:
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
09:28 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44