ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական ոլորտներում բարեփոխումների համար Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը:
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ամրապնդումը և միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Յոհաննես Զինգհամմերը հատկանշական է համարել իրենց այցը Հայաստան Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Այս համատեքստում նա կարևորել է անցյալի պատմական իրողություններին պատշաճ անվանում և գնահատական տալը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ գերմանացի խորհրդարանականը նշել է, որ համընդհանուր արժեքների վրա հիմնված քաղաքականությամբ և համատեղ ուժերով հնարավոր է ձեռնարկել միջոցներ՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի խորհրդարանում Բյուջետային գրասենյակի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության արդյունավետ աշխատանքը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02