Տևական դադարից հետո աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով։ Մայիսի 1-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա թավջութակահարի մենահամերգը։
«Հայ հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում սպասված է և հույզերով լի։ Չնայած վերջին տարիներին որպես մենակատար ելույթ եմ ունեցել տարբեր նվագախմբերի հետ, սակայն տևական ժամանակ Հայաստանում մենահամերգ չեմ ունեցել։ Որոշեցինք տաղանդավոր դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի հետ ներկայանալ նոր ծրագրով, որը, վստահ ենք, դուր կգա երաժշտասեր հանդիսատեսին»,-նշում է Նարեկ Հախնազարյանը, ով անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը։ Միջոցառման կազմակերպիչների փոխանցմամբ, համերգային ծրագրում Ժ․ Մասնեի «Մտորումներ»՝ «Թաիս» օպերայից, Ս․ Ֆրանկի Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր (թավջութակի համար փոխադրումը՝ Նարեկ Հախնազարյանի), Պ․ Ի․ Չայկովսկու «Նոկտյուրն» ստ․ 19, թիվ 4, «Pezzo Capriccioso» ստ. 62 և Դ․ Շոստակովիչի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար ռե մինոր, ստ. 40 ստեղծագործություններն են։ 2011 թվականին, 22 տարեկանում, փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: Նրա ելույթները նոր թափով շարունակվեցին բազմաթիվ երկրներում որպես մենակատար, կամերային երաժիշտ: Նարեկը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ և հանդիսատեսի հետ կապ հաստատելու բացառիկ տաղանդով: Նարեկ Հախնազարյանը եղել է BBC New Generation Artist: Ընդգրվել է Վիեննայի Konzerthaus-ի «Մեծ տաղանդներ» համերգաշարում: «Շլացուցիչ փայլ» (The Strad), «ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «գործիքին աներևակայելի տիրապետում» (LA Times)՝ այսպիսի արձագանքների է արժանացել Նարեկը: Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ և այլք): Հանդես է եկել միջազգային հայտնի փառատոնների շրջանակում, հեղինակավոր համերգասրահներում։ Միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ: 2017-ին Նարեկ Հախնազարյանին շնորհվել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02