ԱԺ-ում քննարկման է դրվել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ նշեց, որ այս օրինագիծը Կառավարությունում ամենաշատ քննարկվածներից է՝ ՀԿ-ների, միջազգային կառույցների և այլնի հետ:
Նախարարի որակմամբ՝ նախագիծը գտնվում է քաղհասարակության շահերի կիզակետում:
«Նախագծի սկզբունքն այն է, որ անհարկի չմիջամտենք ՀԿ-ների գործունեությանը, միևնույն ժամանակ, պատշաճ կերպով ձեռքը պահենք զարկերակի վրա»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ գործող կարգով ՀԿ-ն շահույթի ստացում չհետապնդող կամ ստացված շահույթը մասնակիցների մեջ չբաշխող, այլ կերպ ասած՝ ոչ առևտրային կազմակերպությունների միավորման տեսակ է:
«Այս նախագծով առաջարկվում է, որ ՀԿ-ների անդամ կարող են լինել ինչպես քաղաքացիները, այնպես էլ իրավաբանական անձիք: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կարող են ստեղծել կամ էլ մասնակից լինել առևտրային կազմակերպությանը»,-ասաց նա:
Նախարարը ներկայացրեց, որ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում իրավաբանական անձանց պարզապես պետք է տեղեկացնել, այլ ոչ թե փոխել կանոնակարգը:
«Փոփոխությամբ ՀԿ-ներին հնարավորություն է տրվում ոչ միայն ունենալ անդամներ, այլ կարող են ունենալ նաև շահառուներ, ինչպես նաև կարող են ներգրավել կամավորների»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը կարևորեց նաև ՀԿ-ների գործունեության հաշվետվության հետ կապված փոփոխությունը:
«Գործող օրենքն այս հարցն առհասարակ չի կարգավորում և հարց է, թե գործունեության որ հատվածին վերաբերող մասերով պետք է հաշվետվություն ներկայացվի: Այժմ ամրագրվել է, որ եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել իր հաշվետվությունը, իսկ չներկայացնելու դեպքում կլինի վարչական պատասխանատվություն»,–ասաց նա և ավելացրեց, որ եթե հաշվետու տարում տվյալ ՀԿ-ի հանրային ռեսուրսներից կազմված մուտքերը հասնում են մինչև 5 մլն դրամի, ապա այդ ՀԿ-ն պետք է ենթարկվի աուդիտի։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02