ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևանի մի խումբ մանկավարժների:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Շուրջ քսան մանկավարժներ պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալագրով: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով մանկավարժներին տոնի առթիվ, մաղթել է նրանց խաղաղություն, բարեկեցություն և մասնագիտական հաջողություններ: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին անդավաճան նվիրումի, հայրենիքի հանդեպ հոգատարության և անշահախնդիր աշխատանքի համար:
ԱԺ նախագահի խոսքով՝ մանկավարժի մասնագիտությունն առանձնակի պատասխանատվություն է ենթադրում, ինչը մեր ժամանակներում ավելի է մեծանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արագ փոփոխվող աշխարհում շարունակաբար աճում է զարգացած և ստեղծագործ անհատների պահանջարկը:
Խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ այդ ամենի հետ մեկտեղ՝ մշտապես զգացվում է դաստիարակված, ազգային արժեքներով ու լավագույն ավանդույթներով առաջնորդվող անհատների անհրաժեշտություն:
Միջոցառման ավարտին ուսուցիչները լուսանկարվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02