ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորամաս այցելեցին և մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար աչքի ընկած գումարտակի սպաներին ու զինվորներին պարգևատրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիսի և Սևան ի տարածքի մի շարք համայնքների ղեկավարներ: Հանդիսավոր միտինգը բացվեց Տերունական աղոթքով և զորամասի հոգևոր սպասավոր Էդուարդ սարկավագ Սեփանյանի խոսքով: «Սիրելի հայ զինվորներ, հերոսները ծնվում են քաջասիրտ մարդկանց համարձակությունից: Դուք եք այսօրվա հերոսները: Ձեր մասին խոսելու են սերունդները, դուք աշխարհին ապացուցեցիք, թե ով է խիզախ հայը»,-մերօրյա քաջերին դիմեց զորամասի հոգևոր սպասավորը:
«Այսօր հաղթական օր է մեզ համար, մեր մարտական ընկերների համար, ովքեր պատվով ու փառքով ընդունեցին մարտահրավերը և հաղթանակած դուրս եկան կենաց-մահու գոտեմարտում: Գլուխ ենք խոնարհում մեր բոլոր մարտական ընկերների սխրանքների առաջ, ովքեր ընկան հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մենք, այո, կորցրեցինք մեր ընկերներին, բայց չկորցրեցինք ամենաթանկը՝ հայրենիքի սահմանները և պահպանեցինք մեր հողը, խոսքը և վճիռը: Շարունակենք լինել քաջ ու միաբան, որ կարողանանք ապահովել մեր սրբազան հողի տևական խաղաղությունը»,-ասաց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Հովհաննես Սարդարյանը:
«Մեր ժողովրդի ստեղծագործ ուղին հոգևոր լույսից է գոյացել: Թուրքը, ով դարեդար ձգտել ու ձգտում է մեր ոչնչացմանը, այս անգամ թերագնահատեց մեր ուժը: Այսօր մեր բանակը մեր գոյության գլխավոր գրավականն է, որը պիտի շարունակենք փայփայել մեր ձեռքերով, կրել մեր հոգում, ուժ ու զորություն տանք նրան: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք քաջ ու հրաշալի սերունդ, անկոտրում կամքի տեր սպաներ ու զինվորներ, ովքեր կռեցին հերթական փայլուն հաղթանակները: Կրկին փառք ու պատիվ ձեզ»,-Հայոց բանակի մարտիկներին դիմեց Եղեգնուտի միջնակ արգ դպրոցի ուսուցչուհի Մարիամ Փիլաֆյանը:
«Սիրելի զինակից ընկերներ, մեր հավաքում ուզում ենք ոգեկոչել Տիգրան մեծին, ով ստեղծեց ծովից ծով Հայաստան, մենք ուզում ենք ոգեկոչել Վարդան Մամիկոնյանին, Սարդարապատի ճակատամարտի հերոսներին,Արցախյան գոյամարտի հաղթանակը կռվողներին: Մենք պետք է արժանիորեն շարունակենք մեր հերոս հայրերի փառապանծ ուղին մեր քաջությամբ ու համախմբվածությամբ»,-ծառայակից ընկերներին դիմեց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Մուշեղ Սիմոնյանը:
Առավել հատու և հստակ էր Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Հարությունյանի խոսքը. «Մեր գումարտակն անթերի կատարեց իր մարտական հանձնարարությունը: Այսուհետ էլ մենք պատրաստ ենք մարտական ցանկացած հանձնարարության՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն խաղաղության, որը ձեռք է բերվում հայ զինվորի կռած հաղթանակներով»,-շեշտեց Կամսար Հարությունյանը:
«Սիրելի զինվորներ, բոլորիդ շնորհավորում եմ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար: Ապրիլյան հերոսամարտերից ու հաղթանակներից հետո մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Հայաստանի անկախության տարիների ամենաթանկ նվաճումը Հայոց բանակն է: Թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե այժմ կռած հաղթանակները բոլորիս մեջ ամրացրին հայրենի հողն անառիկ պահելու գաղափարը: Դուք ապացուցեցիք, որ հայի ոգին հզոր է, հայ զինվորը՝ անպարտ: Նա սահմանի վրա անվրեպ խոցում է նավթադոլարներով ձեռք բերված ադրբեջանական տանկերն ու մարտական ուղղաթիռները և թշնամուն ապացուցում, որ իրեն ոչ մի ուժ չի կարող հաղթել: Թշնամու հարձակումն աշխարհով մեկ համախմբեց հայ ազգը, և ձեր թիկունքն այսօր ամուր է մեր համախմբմամբ: Ձեր կողքն են ողջ Գեղարքունիքի մարզը, Հայաստանն ու Սփյուռքը: Մենք հպարտանում ենք ձեզնով, խոնարհվում ձեր սխրանքների ու փառքի առաջ»,-իր խոսքը Հայոց բանակի մարտիկներին ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի անունից ձեզ եմ փոխանցում շնորհակալական խոսքերը՝ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար: Դուք եք այսօրվա հերոսները, որ անվեհեր մարտնչել եք թե գիշերային, թե ցերեկվա մարտերում: Ոչ մեկդ չի նահանջել ոչ մի քայլ, ոչ մեկդ չի թողել մարտի դաշտը: Դուք ձեր հաղթական ու քաջարի գործողություններով համախմբեցիք մեր ժողովրդին, և ձեր հաղթանակը ոչ միայն կայացել է ռազմի դաշտում, այլ նաև ազգի ոգին բարձրացնելու և հզորացնելու ուղղությամբ: Այսօր մենք շատ ավելի հզոր ենք, քան մեկ ամիս առաջ»,-հանդիսավոր միտինգը եզրափակեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
Միտինգի ավարտին զինծառայողները մարտական հանձնարարության ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և դրամով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց հինգ, դրամով՝ քսան զինծառայողի: ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի պատվոգրով պարգևատրեց տասնհինգ և դրամով՝ քսան զինծառայողի: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը քաղաքապետի պատվոգրով պարգևատրեց տասնհինգ և դրա ով՝ հինգ զինծառայողի: Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը Ծովակի, Մեծ Մասրիկի, Ախպրաձորի, Լճավանի, Վանեվանի, Տորֆավանի, Տրետուքի, Նորակերտի և Արփունքի գյուղապետարանների կողմից դրամական պարգևներ հանձնեց տասներկու զինծառայողի: Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր և Լճաշեն համայնքների կողմից աջակցության կարգով զորամասին տրվեց երկու հարյուր զույգ կոշիկ և երկու հազար տուփ ծխախոտ:
Հանդիսավոր միտինգն ավարտվեց Եղեգնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական համերգով, որի ժամանակ ռազմական պար բռնեցին գումարտակի հերոսացած զինվորները:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02