Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում, շրջանի համայնքապետների և խոշոր հողամշակների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հայտարարել է, որ գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը նոր միջոցներ է նախատեսում:
ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը հադրութցիների հետ շարունակել է նախօրեին Մարտակերտում ծավալած՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցերի քննարկումը: Նա, մասնավորապես, անդրադարձել է շրջանում առկա գյուղատնտեսական ներուժին, ստացված արդյունքներին և չիրացված մեծ հնարավորություններին: Գործադիրի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է հայեցակարգի նախնական դրույթները և նշել, որ փաստաթղթի վերջնական ընդունումից հետո դրանք կյանքի կոչելու համար կառավարության կողմից զգալի չափով ֆինանսական նոր միջոցներ կհատկացվեն:
«Կառավարությունը գերադասում է տնտեսության իրական աճի արդյունքում գոյացած միջոցների մի զգալի մասն ուղղել գյուղատնտեսության զարգացմանը՝ սոցիալական նոր ծրագրերի փոխարեն: Դա մեզ հնարավորություն է տալու հանրապետությունում արտադրել մրցունակ ու էժան գյուղմթերք, որն էլ հեռանկարում ընդհանուր քաղաքականության մեջ իր բարերար ազդեցությունն է թողնելու նաև սոցիալական խնդիրների մեղմացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հայեցակարգի առանձին դրույթների վերաբերյալ ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն, ով հորդորել է Հադրութի հողօգտագործողներին ակտիվորեն ներգրավվել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք դասընթացներին: Նախարարի խոսքով՝ Արցախում առաջին անգամ կազմակերպվող այդ դասընթացները մասնակիցներին հնարավորություն են տալու ունենալ մասնագիտական գիտելիքներ՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, և ստանալ պետական համապատասխան աջակցություն:
Հանդիպման վերջում ներկաների միջև մտքերի փոխանակում է տեղի ունեցել բարձրացված հարցերի շուրջ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02