Սա այն Երևանն է, որին սիրում և հարգում ենք, և լավ կլիներ, որ բոլորը նրան այդպես վերաբերվեին, քաղաքը լիներ մաքուր, կոկիկ, գեղեցիկ: Դրա համար մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք. Երևանի 2798-ամյակի առթիվ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը:
«Ես ունեցել եմ իմ Երևանը՝ իմ մանկության, պատանեկության Երևանը, որն այդքան էլ չի համապատասխանում այսօրվա Երևանի հետ,- ասաց նա՝ ավելացնելով,-ինքը հիմա շատ ավելի լավն է, պարզապես փոփոխվում է համի, հոտի, գույնի մեջ․ դրանք փոխվել են, արդեն 21-րդ դարի են դարձել: Միայն ողջունում եմ իմ երիտասարդ քաղաքին»:
Հրանտ Թոխատյանը դժվարացավ համեմատել իր տարիների՝ հին Երևանը նորի՝ այսօրվանի հետ։ «Պետք է սիրենք քաղաքը, եթե սիրենք, այն կսիրի մեզ»,- ասաց նա:
Նա ցավով նշեց, որ հիմա սկսել ենք մի քիչ թերանալ քաղաքի նկատմամբ մեր սիրո մեջ: «Մենք հաճախ ենք Երևանի մասին երգեր գրում, նրան բանաստեղծություններ ձոնում, բայց ցավոք, ոչ միշտ է, որ մեր առօրյայի քաղաքը համապատասխանում է մեր պոեզիայի միջի քաղաքին»,- ասաց նա:
Հնաբնակ երևանցի դերասանը հին, բայց նորացվող քաղաքին նոր սերունդներ ցանկացավ: «Թող ինքը լինի հավերժ նոր՝ մեզնից ավելի լավ սերունդներով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Երևանի 2798 ամյակը: Այս տարվա Էրեբունի-Երևան տոնակատարության կարգախոսն է՝ «Երևան, արևի քաղաք»:
Աղբյուրը՝ tert.am
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02