«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում կազմակերպվող ավանդական միջոցառումների շարքում հաճելի նորություն էր Երևանի պատմության թանգարանում բացված «ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքների նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի ավագանու անդամներ:
Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի փոխանցմամբ՝ «ГОСТ-արտադրված է Երևանում» ցուցահանդեսը նվիրված է ինչպես Երևանի 2798, այնպես էլ թանգարանի 85-ամյա հոբելյաններին:
«Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար եղան տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան: Կառուցվեցին արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտերկիր: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը»,- նշել է Արմինե Սարգսյանը՝ հավելելով, որ, ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին, որոնցից և կազմավորվել է թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը:
Նշենք, որ ցուցահանդեսի այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ:
«ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ` երկուշաբթիից- շաբաթ, ժամը 11-17.30:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02