Զինվածուժերի 2016թ.պատրաստությանպլանիհամաձայն` Ալագյազ ուսումնական կենտրոնում անցկացվել էՀՀԶՈՒևՌԴԶՈՒզորքերի (ուժերի) միացյալխմբավորման զորավարժություն:
Մարտական կրակով անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված էին 5-րդ բանակային զորամիավորման և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:
Զորավարժության նպատակը ՀՀԶՈՒևՌԴԶՈՒզորքերի (ուժերի) ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումն էր հավանական մարտական գործողությունների ընթացքում:
Զորավարժության եզրափակիչ` հոկտեմբերի 7-ին կայացած կրակային փուլին հետևել են 5-րդ բանակային զորամիավորման և 102-րդ ռազմակայանի հրամանատարական կազմը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Զորավարժության մտահաղացման համաձայն` պայմանական հակառակորդը, խախտելով ՀՀ պետական սահմանը, մխրճվել էր Միացյալ զորախմբի պաշտպանության գոտու շրջաններ: Հրետանային հուժկու հարվածներով պայմանական հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվել է: Որոշում է ընդունվել երկրորդ շարակազմի հարվածային խմբերի կիրառման վերաբերյալ: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ գործող ՀՀԶՈՒևՌԴԶՈՒզորքերի (ուժերի) միացյալխմբավորմանկազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է:
Զորավարժությանը մասնակցող բոլոր ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր մարտական պատրաստվածություն և մարտի դաշտում փոխգործակցության բարձր մակարդակ: Առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են հրամանատարության կողմից:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02