2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված և երեք օր անց հիվանդանոցում մահացած Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ դեպքին հաջորդող օրերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ վերջինս ՄԻԱՎ-ով ապրող անձ է և թմրանյութերից կախվածություն ունի:
Տեղեկատվությունը լրատվամիջոցներում հայտնվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի միջոցով, որը դրա մասին հայտնել էր ինքնահրկիզված անձի առողջական վիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան: Մասնավորապես՝ նման հրապարակումներ եղան armlur.am («Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը ՄԻԱՎ ուներ. ինչ վտանգ կարող է սպառնալ նրան օգնություն ցուցաբերածներին. ներկայացնում է բժիշկը») և tert.am («Ինքնահրկիզվողը հայտարարել էր, որ քաղաքակական պատճառներով չի նման քայլ արել. նա թմրամոլ էր և ՁԻԱՀ-ով հիվանդ. բժիշկ») լրատվական կայքերում:
Վերոնշյալ հրապարակումներում Ն. Դավիդյանը խոսում է Ք. Գրիգորյանի այնպիսի առողջական խնդիրների մասին և այնպիսի՝ խարան առաջացնող որակումներով («պրոֆեսիոնալ թմրամոլ», «ՁԻԱՀ-ով հիվանդ»), որոնք ակնհայտ նպատակ են հետապնդում բացասական վերաբերմունք ձևավորելու՝ տեղի ունեցածի և տվյալ անձի նկատմամբ: Ավելին՝ փորձ է արվում կատարվածը որակելու որպես ոչ քաղաքական քայլ և նսեմացնելու ու վարկաբեկելու ինքնահրկիզման միջոցով բողոքի ակցիան:
Այսպիսով՝ Ն. Դավիդյանը խախտել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ու ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև խախտել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ բժշկական գաղտնիքի վերաբերյալ դրույթը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է ՀՀ Քրեական օրենսգրքի 145-րդ հոդվածի (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) իմաստով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և Քաջիկ Գրիգորյանի քրոջ՝ եղբոր իրավունքների պաշտպանության նպատակով Կազմակերպությանն ուղղված դիմումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 13-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ ՀՀ Քննչական կոմիտեում հրաժարվել են քրեական գործ հարուցել՝ պատճառաբանելով, որ բժշկի կողմից Ք. Գրիգորյանի՝ ՄԻԱՎ-ով վարակված լինելու հանգամանքը բացահայտելը պայմանավորված է եղել նրա հետ ինքնահրկիզման օրը շփված մարդկանց վարակման ռիսկը կանխելու նպատակով, հետևաբար՝ նրա արաքում բացակայում է հանցակազմը:
Որոշմամբ վկայակոչվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին (….) և դրանց հետևանքներին:
Հավելենք, որ նույն բժշկի՝ Ք. Գրիգորյանի վերաբերյալ «պրոֆեսիոնալ թմրամոլ», «10 տարի կալնավորված է եղել» և համանման այլ որակումների վերաբերյալ, որոնք ակնհայտ որևէ այլ անձի ռիսկի չենթարկելու նպատակ չէին կարող ունենալ, Քննչական կոմիտեն մեկնաբանություններ չի տալիս: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ ՀՀ Քննչական կոմիտեի 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից սահմանված կարգով կբողոքարկվի:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02