Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում անկեղծորեն նշել է, որ ներկա փուլում միմյանց հետ կապ չունեցող մի քանի ահաբեկչական կառույց նույն ժամանակահատվածում գրոհում է Թուրքիայի վրա: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
«Մենք պայքարելու ենք՝ մինչև կտրենք այս ահաբեկիչների արմատներն այս տարածքներից: Նրանք կարող են անել ամեն տեսակի խենթություն: Մեզ կարող են ցավեցնել: Մենք կարող ենք ունենալ նահատակներ: Բայց պետք է կասկած չունենանք վաղվա լուսավոր օրվա հարցում: Միմյանց հետ կապ չունեցող մի քանի ահաբեկչական կառույց նույն ժամանակահատվածում գրոհում է մեր երկրի վրա»,- ասել է Յըլդըրըմը:
Նախօրեին թուրք-իրաքյան սահմանին գտնվող թուրքական Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման անդամների հարձակման հետևանքով մահացել է 10 թուրք զինվոր և 8 խաղաղ բնակիչ:
Նշենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02