Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ:
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի եւ ԵՏՀ-ի համագործակցության ամուր հիմքերի ստեղծմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ կողմերի հարաբերությունների ինստիտուտիոնալացման հարցերը, նաեւ համաշխարհային տնտեսության զարգացման բովանդակային տեսակետները եւ տարածաշրջանային պրոցեսները, տարածաշրջաններում կառուցվածքային վերակազմավորումների հեռանկարները, Եվրասիական տնտեսական միությունում թվային փոխակերպումները:
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՀ-ի եւ ՀԲ-ի նպատակների եւ խնդիրների ընդհանրությունը տարածաշրջանում տնտեսական կայուն զարգացման ապահովման տեսանկյունից:
«Դժվար է թերագնահատել Համաշխարհային բանկի դերակատարումը գլոբալ խնդիրների լուծման եւ համաշխարհային զարգացման մարտահրավերների հաղթահարման հարցում՝ ներառյալ այնպիսի ուղղությունները, ինչպիսին երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունն է ու կառուցվածքային բարեփոխումներին աջակցությունը, մրցունակության մեծացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով խորհրդատվությունը: ԵՏՄ գործառնության առանցքային նպատակներից մեկն է անդամ երկրների տնտեսական կայուն եւ որակյալ աճի ապահովումը: Մեր՝ որպես վերազգային կարգավորող մարմնի խնդիրն է միության երկրների տնտեսության համար ավելացված արժեքի ստեղծումը եւ այդ ոլորտներում ամենաարդիական իրավական եւ կարգավորող միջավայրի ձեւավորումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
news.am
Իր հերթին, Սիրիլ Մյուլերը հայտարարել է, որ ուրախ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի նոր պաշտոնում Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման համար: Նա նշել է, որ ԵՏՀ հետ համագործակցությունը «կարող է ավելացնել ԵՏՄ առանձին երկրների հետ Համաշխարհային բանկի աշխատանքի դրական արդյունքը»: ՀԲ փոխնախագահը նաեւ նշել է, որ ինքն աջակցում է ԵՏՀ եւ ՀԲ հարաբերությունների ինստիտուտիոնալացման գաղափարը: Նրա խոսքով՝ դա տնտեսական աճի ապահովման եւ կառուցվածքային վերակազմավորումների ուղղությամբ առավել արդյունավետ աշխատանքի հնարավորություն կընձեռի:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02