Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ապրիլյան չորսօրյա պատերազմի մասին, ասաց, թե նախևառաջ պետք է կարողանալ օգտագործել այն համահայկական համախմբումը, որն եղավ այս օրերին:
«Մենք իրավունք չունենք մեր հերոսների կատարած աշխատանքը գետնով տալ։ Իսկ վիրավոր զինվորներին արագ ապաքինում եմ ցանկանում»,- ասաց պատգամավորը՝ ավելացնելով, թե պետք է գիտակցել մի բան, որ մեր պատերազմը չի ավարտվել:
«Ես չեմ հոգնի սա կրկնելուց, մենք պետք է ձևավորենք հասարակություն, որն ապրում է պատերազմական երկրում գտնվողի հոգեբանությամբ: Դրա համար շատ կարևոր է, որ ամեն մարդ ընկալի, որ այն, ինչը որ տեղի ունեցավ, ցանկացած օր կարող է կրկնվել: Ցանկացած չինովնիկ որոշում կայացնելիս պետք է իմանա, որ եթե այն լինի սխալներով կամ կոռուպցիոն ռիսկերով, դա կարող է վնասել մեր երկրի անվտանգությանը և բանակի հզորությանը, իսկ մեր տղաներին առաջնագծում կարող է դնել վտանգի տակ»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:
Պատգամավորն այն համոզմանն է, որ ղարաբաղյան խնդիրն այլևս տարածաշրջանային խնդիր չէ, դա միջազգային խնդիր է, որտեղ շատերն ավելի մեծ շահ են հետապնդում:
«Պետք է հասկանանք, որ շահերի քարտեզը մեծացել է աշխարհագրորեն: Եվ այստեղ մեր դիվանագիտությունը վեր է ածվում առաջին ճակատի: Ճակատ ասելով չպետք է հասկանանք միայն առաջնագիծը, այլ նաև միջազգային ճակատը, որտեղ նույն դասեր պետք է քաղենք, և հասկանանք, թե ինչ նոր գործիքներով օգտագործենք մեր հնարավորությունները, որ այս մեծ խաղում թույլ չտանք մեծ կորուստներ»,- նկատեց պատգամավորը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02