Ֆազիլ Իսկանդերի միջազգային գրական մրցանակի ժյուրին հաստատել է կարճ ցուցակը հինգ անվանակարգերում։ Եզրափակիչ են անցել 29 հեղինակ և չորս թարգմանիչ։ Նրանց թվում է ջավախահայ գրող Կարինե Խոդիկյանը՝ «Հացի ու մահվան հոտը» պատմվածքով։ «Երկար ցուցակում ընդգրկված 158 աշխատանքներից ժյուրիի կողմից հինգ անվանակարգերում կարճ ցուցակի համար ընտրվել են 29 հեղինակներ և չորս թարգմանիչներ։ Մրցույթի աշխարհագրությունը նույնպես լայն է՝ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, Լիպեցկ, Կազան, Կուրսկ, Նիժնի Նովգորոդ, Ուֆա, Յարոսլավլ, Ղրիմի Հանրապետություն, Չելյաբինսկի մարզ, ինչպես նաև Աբխազիա, Հայաստան, ԱՄՆ, Տաջիկստան և այլ երկրներ»,- նշում են մրցանակը սահմանող ռուսական ՊԵՆ-Կենտրոնում։ 2022 թվականին մրցույթն անցկացվում է հինգ անվանակարգերում՝ գեղարվեստական գրականություն, պոեզիա, մանկապատանեկան գրականություն, ռուսերեն թարգմանություններ, կինոսցենար և դրամատուրգիա։ Կարինե Խոդիկյանը «Անգին գանձ» անվանակարգում է հայտնվել (ռուսերեն թարգմանություններ)։ Ընդհարձակ ցուցակում ընդգրկված է գրողի «Հացի և մահվան հոտը» պատմվածքը, որը տպագրվել է անցյալ տարի «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում Տատյանա Մարտիրոսյանի թարգմանությամբ։ Jnews.ge-ն գրում է, որ մրցանակի հաղթողները կհայտարարվեն 2022 թվականի դեկտեմբերին։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02