Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են գլխավորապես գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր:
ԼՂՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է հայեցակարգի ընդհանուր սկզբունքները՝մանրամասնելով առանձին ճյուղերի վերաբերյալ կառավարության մոտեցումները եւ շեշտադրելով, որմասնագիտական ուսումնասիրություններն ու քննարկումները դեռեւս ընթացքում են: Նա իր խոսքում,մասնավորապես, ասել է.
«Կարծում եմ, որ ես բավարար քաղաքական ու գործարար փորձառություն ունեմ նախաձեռնելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակումը, ինչը սահմանելու եւ ձեւավորելու է Արցախի գյուղատնտեսության առաջիկա տարիների զարգացման հիմնական սկզբունքներն ու ինստիտուտները: Դրա շնորհիվ ի վիճակի ենք լինելու երաշխավորել բնագավառի ինտենսիվ զարգացումը՝ հենված մասնագիտական խորը գիտելիքների եւ արդի տեխնոլոգիաների ակտիվ կիրառման վրա: Հայեցակարգի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ են եւ՛ մասնագիտական, եւ՛ հանրային քննարկումներ սկզբնական փուլում, իսկ հետո՝ հանրային լայն աջակցություն դրա իրագործման ճանապարհին»:
Խմբակցության անդամները ներկայացրել են առանձին ճյուղերի զարգացման վերաբերյալ իրենց տեսակետները եւ հայեցակարգի մշակման հարցում կառավարության եւ համապատասխան մասնագետների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում պատգամավորները որոշ այլ հարցեր եւ առաջարկություններ են ուղղել գործադիր մարմնի ղեկավարին եւ ստացել համապատասխան պարզաբանումներ:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02