«Ոտքի Հայաստան» շարժման կալանավորված անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կիրառվող տեսակցության և հեռախոսազանգի արգելքը հանվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Պաշտպանական կողմը քննիչին միջնորդություն էր ներկայացրել արգելքները հանելու համար, սակայն նա միջնորդությունը գրությամբ մերժել էր: Նույն պահանջով դիմել էր նաև Անդրիաս Ղուկասյանի աղջիկը, ում նույնպես գրավոր մերժում էր ներկայացվել, որ միջնորդությունը չի քննվի: Այդ հարցով գրավոր դիմել էինք նաև Մարդու իրավունքների պաշտպանին, որը վարույթ էր հարուցել, որ երեխայի սահմանադրական իրավունքներն են խախտվել: Այնուհետև մենք դիմեցինք դատախազին, որպեսզի ցուցում տա, որ քննիչը վերացնի արգելքը, որովհետև Անդրիաս Ղուկասյանի սահմանադրական իրավունքներն են խախտվում»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ դրանից հետո արգելքը չեղարկելու մասին իրենց պաշտոնապես չեն հայտնել:
Փաստաբանն ասաց, որ երեկ, երբ Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը, գնացել էր տեսակցության, պատահաբար պարզել էր, որ դեռևս հոկտեմբերի 5-ին տեսակցության և զանգ կատարելու արգելքը հանված է:
Փաստաբանը չգիտի, թե ինչու իրենց այդ մասին չի տեղեկացվել, սակայն ենթադրում է, որ արգելքը հանվել է, որովհետև հիմքում հիմնավոր պատճառներ են եղել. մարդու իրավունքների ոտնահարումը:
Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ Կարեն Մեժլումյանն ասաց, որ հացադուլից հետո կազդուրվում է, վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։
Նշենք, որ օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Անդրիաս Ղուկասյանի ձերբակալության և կալանքի դեմ բողոքները:
Սեպտեմբերի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է հուլիսի 30-ից՝ Սարի Թաղի դեպքերից հետո:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44