Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները երթ են կազմակերպել ի պաշտպանություն Հալեպի հայերի:
Հայ երիտասարդները անցել են Եվրապառլամենտի, Եվրադատարանի ու Եվրոխորհրադարանի շենքերի դիմացով, նրանք պարզել են «1915-2016. Ցեղասպանությունը շարունակվում է», «Եվրոպան պետք է գործի», «Փրկիր Հալեպը» գրություններով պաստառներ և վանկարկել «Ո՛չ նոր պատերազմներին», «Խաղաղությո՛ւն Սիրիային, Իրաքին և Լիբաբանին», «Խաղաղությո՛ւն Հալեպի հայությանը»:
Երթի մասնակիցները նաև պարզել են Հալեպում սեպտեմբերի 30-ի հրթիռակոծության հետևանքով մահացած հայերի լուսանկարներով պաստառներ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
«Երբ 1915 թ.-ին միլիոնավոր հայեր, հույներ, ասորիներ և այլ քրիստոնյաներ էին կոտորվում թուրքերի ու քրդերի կողմից, քրիստոնյա Եվրոպան անամոթաբար լռում էր: Հետագայում արդեն իր լռությունը պատճառաբանեց Առաջին համաշխարհայինի հանգամանքով՝ արադարանալով, թե այդ ժամանակ եվրոպական երկրները պատերազմի մեջ էին, այդ իսկ պատճառով չկարողացան գալ մեզ օգնության: Ցավոք, այսօր՝ Ցեղասպանությունից 100 տարի անց պատմությունը կրկնվում է: Հիմա արդեն Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են ցեղասպանության ենթարկվում, իսկ քրիստոնյա Եվրոպան կրկին անամոթաբար լռում է», - Եվրախորհրադարանի շենքի դիմաց իր ելույթում ասել է երթի կազմակերպիչներից Համլետ Հովսեփյանը:







Հայ համայնքին են նաև միացել Ստրասբուրգի ասորիների համայնքի ներկայացուցիչներ:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02