Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վստահեցնում է, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականներից ազատվելու պահանջ չի դրել: Այս մասին նա նշեցNEWS.am-ի հետ զրույցում:
Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ նախարարությունը լքողներից մեկն էլ լինելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, որը թեեւ նախկին նախարար Արմեն Մուրադյանի խորհրդականն էր, սակայն հիմնականում զբաղված էր «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աշխատանքներով, ինչի մասին հաճախ «ֆոտոէսսեներ» էր հրապարակում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Խաչատրյանը ամուսնու պաշտոնանկությունից հետո արձակուրդ է մեկնել, եւ հնարավոր է` չվերադառնա նույն պաշտոնին: Լուրեր են շրջանառվում, որ նախարարն ասել է` մի դիմում էլ դու գրիր: Պաշտոնաթող նախարարի կնոջ արձակուրդ մեկնելու տեղեկությունը news.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ նախարարը` նշելով, որ Ռուզաննա Խաչատրյանին տեսել է նշանակվելուց հետո, սակայն ազատման հարցը չի քննարկել, կվերադառնա, թե ոչ, տեղյակ չէ. «Ինչքան գիտեմ, ինքը հիմա արձակուրդում է… իր պլանների մասին դեռ տեղյակ չեմ»:
Հարցին` նրա՞ն էլ է մտադրվել ազատել զբաղեցրած պաշտոնից, Ալթունյանը կարճ պատասխանեց. «Ես պատրաստ կանդիտատուրա չունեմ էդ պաշտոնի համար»: Նա նաեւ հավելեց, որ եթե որոշի դիմում գրել ու հեռանալ, կարող է, բայց ազատվելու վերաբերյալ նրա հետ դեռ հարցը չի քննարկել: Պնդմանը, թե մինչեւ հիմա չի՞ խոսել Ռուզաննա Խաչատրյանի հետ հեռանալու մասին, պատասխանեց. «Դեռ չէ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44