Ապրիլին 29-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ առաջնորդության ծրագրի առաջին փուլի ամփոփումը և հավաստագրերի հանձնման արարողությունը:
Շուրջ 30 մասնակիցներին ողջունեց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ով, կարևորելով ծրագիրը, նշեց շարունակական բնույթի մասին` համեմատելով ձնագնդի հետ, որը գլորվելով պետք է մեծանա և աճի: Մասնակիցներին կոչ արվեց՝ լինել ավելի ակտիվ, համախմբված, զարգացնել առաջնորդական հատկանիշներն ու հմտությունները, ձգտել անձնական աճի:
«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի նախագահ Աշխեն Մկոյանը, ըստ թեմաների ու բանախոսների, ներկայացրեց ծրագրի նախորդ փուլի ամփոփումը, որից հետո մասնակիցները հանդես եկան ելույթներով` նշելով, թե դասընթացն ինչ է տվել նրանցից յուրաքանչյուրին:
Հատկանշական էր՝ երիտասարդները փաստում էին ինքնավստահության մակարդակի բարձրացումից ընդհուպ աշխատանքի ընդունվելու, անձնական զարգացումից մինչև կյանքում մոտիվացված լինելու մասին` ինչին էլ նպատակաուղղված էր ծրագիրը:
Ինչպես հայտնում է Հայերն այսօրը, իր ելույթով հանդես եկավ նաև Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանը: Նա ևս ողջունեց մասնակիցներին, ըստ նրա ծրագիրը առանձնահատուկ կարևորություն ունի Ջավախքի համար, քանի որ, մասնակիցների թիրախային խումբը ընտրված է եղել ջավախաբնակ երիտասարդներից, ովքեր վերադառնալու են Ջավախք և իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառեն հօգուտ Ջավախքի:
Հանդիպմանը հատուկ հյուր էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՋԱՀ-ի համահիմնադիր Գագիկ Գինոսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց առաջնորդությունը որպես պատասխանատվություն կրելու և որոշումներ կայացնելու կարողություն, ոլորտում լավագույնը լինելու, մարդու` իր ես-ն ու պատմությունը ճանաչելու կարևորությունը:
Կարելի է փաստել, որ առաջնորդության ծրագիրը ծառայեց իր նպատակին:
Ունենալով առողջ մտածելակերպով հասարակություն և երիտասարդություն` կունենաք ապահով ապագա:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02