Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ խորհրդի լրատվական ծառայությունից, զեկույցն ընդունվել է որպես 2016թ-ի հունիսի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացրած «ԵՄ գլոբալ ռազմավարության» շարունակող և մասնավորեցնող փաստաթուղթ:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Հայաստանի հետ ԵՄ-ի հարաբերություններում շեշտը դրվելու է նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վրա, որը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին, նոր Գործընկերության Առաջնահերթությունները, որոնք համատեղ կհամաձայնեցվեն, կփոխարինեն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրին, որն այլևս ժամկետանց է: Անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո կարևոր է, որպեսզի Հայաստանը կյանքի կոչի նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկները, նախքան հաջորդ` 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները: Որպես հիմնական դոնոր` ԵՄ-ն իր ներդրումը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում` ֆինանսական բեռի մեծ մասը ծածկելով»,- նշված է զեկույցում: Միաժամանակ շեշտվում է, որ ԵՄ-ն այլևս չի ձգտում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել:
Առևտրային հարաբերությունների առնչությամբ` Հայաստանը նշվում է այն 14 երկրների թվում, որոնց նկատմամբ ԵՄ-ն կիրառում է GSP+ առևտրային ռեժիմը: ԵՄ-ի իրականացրած կանոնավոր մոնիթորինգները և երկխոսությունն այս հարցի շուրջ վկայում են, որ նշված ոլորտում առաջընթաց արձանագրվել:
Զեկույցի` Ադրբեջանին առնչվող մասում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը»,- ասվում է զեկույցում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02