Ապրիլյան պատերազմից հետո սահմանային իրավիճակում որոշակի հանգիստ փուլից հետո փոփոխություններ գրանցվել են, սակայն դա նկատվել է Արցախի հետ սահմանին:
Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ազատության» հարցին, թե ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը քննադատում է Սեյրան Օհանյանին քաղաքացիական անձով փոխարինելու որոշումը՝ հիմնավորելով, որ Հայաստանը պատերազմական վիճակում է և իրավունք չունի նման քայլի գնալու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀՀ ԶՈՒ-ն զարգացման այդ բարեփոխումների տրամաբանության մեջ էր մոտ տասը տարի առաջ։ ՊՆ-ի գործառություններն ավելի շատ քաղաքացիականացվել են և այդ շարունակական գործընթացը գնալու է առաջ: Այս պահին՝ նոր նախարարի նշանակումից հետո, գլխավոր շտաբի գործառույթներն ավելի են ընդլայնվել: Ովքեր համաձայն չեն այդ տեսակետի հետ, դա իրենց իրավունքն է:
Զարգացած բանակների գերակշիռ մեծամասնությունը գնում է այդ ճանապարհով. քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներով ֆինանսական և այլ հարցերով զբաղվող նախարարությունը զինված ուժերի մարտունակությամբ գրեթե չի զբաղվում և գլխավոր շտաբը աճեցվում, զարգացվում, հզորացվում է: Մենք այս ճանապարհի վրա ենք»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե եթե Ադրբեջանը հրթիռների և նմանատիպ գործարաններ է հիմնում, ուրեմն արտադրում է զինամթերք՝ սեփական կիրառման և ոչ թե վաճառելու համար, հետևաբար պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, Արծրուն Հովհաննիսյանը նշեց.
«Ադրբեջանը պատերազմի պատրաստվում և պատրաստվել է հատկապես 2003 թվականից հետո։ 2003 թվականից հետո այդ պատրաստվածությունն այլ մակարդակի վրա է դրվել, և կան գաղտնի ու ոչ գաղտնի տեղեկություններ, բայց ժամկետներ նշել չէի ուզենա, և դա ճիշտ չեմ համարում»։
ՊՆ մամուլի խոսնակը նաև հավելեց, որ, անկախ ամեն ինչից, հայկական զինուժը պատրաստ է հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգության:
«Լայնամասշտաբ պատերազմի մասին խոսելու հիմքեր այս պահի դրությամբ չկան, սակայն ժամանակակից հակամարտություններում շատ բան կարող է միանգամից զարգանալ և միանգամից հանգել»,– ասաց նա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02