«Հալեպ» բարեգործական ընկերության միջոցներով այսօր ևս երկու ընտանիք Հալեպից ժամանեց Հայաստան:
Բարեգործական ընկերության ներկայացուցիչ տիկին Անժիկը «Զվարթնոցում» «Ազատության» հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր երեքշաբթի բարերարների աջակցությամբ տարբեր ընտանիքներ տեղափոխվում են Հայաստան. «Մեզ դիմում են սիրիահայերի`Երևանում ապրող հարազատները, որ նրանք ցանկություն ունեն Հայաստան տեղափոխվելու, սակայն միջոցներ չունեն: Այնուհետև մենք կապ ենք հաստատում մեր սիրիացի գործընկերների հետ, զբաղվում ենք տվյալ քաղաքացիների փաստաթղթերով և տեղափոխության հարցերով: Այսօր Երևան են ժամանում Ջորջ Խելոն, կինը և զավակները, մյուս ընտանիքում աղջիկն է և մայրը»:
Տիկին Անժիկը նաև տեղեկացրեց, որ «Հալեպ» ընկերությունը դրամահավաք է նախաձեռնել սիրիահայերին օգնություն ցուցաբերելու համար. «Մենք ցանկանում ենք բարերարների միջոցով փրկել մի կյանք»:
Հալեպից Հայաստան ժամանած տիկին Նելլին Հալեպում տիրող իրավիճակի վերաբերյալ ասաց, որ ամենուր հրթիռակոծություններ են` անգամ դպրոցների ուղղությամբ. «Մենք երկու տարի դիմացանք և այլևս չկարողացանք մնալ Հալեպում: Հալեպում շատերն են ցանկանում հեռանալ երկրից, սակայն միջոցներ չունեն, իսկ Հալեպը ցանկանում են լքել միայն պատերազմի պատճառով»:
Թե ինչպես են ընտանիքի չորս անդամով ապրելու Երևանում, տիկին Նելլին դեռ չգիտի, Սիրիայում մինչև վերջին օրը մանկավարժ է աշխատել, Հայաստանում իրենց հետագան դեռ պարզ չէ, սակայն անվտանգ է:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02