Ես դատի եմ տվել Թուրքիային․ Tert.am-ի հետ բացառիկ զրույցում այսպես ասաց Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դատի տալու մասին:
Նա նշեց, որ Էրդողանը իր հայտարարություններում օգտագործում է հակահայկական արտահայտություններ՝ հայերին ներկայացնելով որպես թշնամիներ:
Հիշեցնենք, որ հայազգի պատգամավորին զայրացրել էին Էրդողանի` տրապիզոնյան հանրահավաքի ընթացքում արած մի շարք ռասիստական հայտարարությունները:
Նա դեռ երեկ թվիթերյան իր էջում հայտնել էր, որ պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Իսկ այսօր նույն սոցցանցի իր էջում արդեն հայտնել էր, որ պաշտոնապես դատի է տվել Թուրքիայի նախագահին:
Խոսելով դատից սպասելիքներից՝ Կարո Փայլանը միանգամից նշեց, որ ինքը Թուրքիայի դատարանից արդարություն չի էլ ակնկալում, քանի որ այն լուրջ կախվածություն ունի երկրի ղեկավարից: «Այն չի կարող Էրդողանի դեմ որոշում ընդունել, չունի այդ ազատությունը»,- ասաց նա:
Նշեց, որ իրեն Թուրքիայում բազմաթիվ դեմոկրատներ են աջակցում․ «Ես ազգայնականներից նման բան չեմ սպասում: Ազգայնականները մշտապես օգտագործում են հակահայկական հայտարարություններ»,- ասաց նա:
Կարո Փայլանը բացատրեց պայքարի իր ձևը․«Ես միշտ օգտագործելու եմ իմ հնարավորությունները՝ խորհրդարանը, լրատվամիջոցները, սոցցանցերը՝ դադարեցնելու հայերի դեմ նրա հայտարարությունները, ըստ որոնց՝ հայերը թշնամիներ են»:
Հարցին, թե չի վախենում, որ թուրքական իշխանությունները հաշվեհարդար կտեսնեն նրանից, ստամբուլահայ պատգամավորը պատասխանեց․«Ես չեմ վախենում այս պայքարում, ամեն օր Թուրքիայում մարդիկ են մահանում: Ես չեմ կարող դա ասել: Մենք պետք է բարձրաձայնենք մեր խնդիրների մասին: Ես ունեմ միլիոնավոր աջակիցներ Թուրքիայում և պետք է նրանց լսելի դարձնեմ խնդիրները․ եթե ես լռեմ, ռիսկի կենթարկեմ իմ ինքնությունը: Վերցնենք Հրանտ Դինքին և Ռուբեն Սևակին, նրանք չլռեցին: Եթե դու ճշմարիտ ես, չպետք է լռես: Ես և հայ համայնքը ճշմարիտ ենք, և իրավունք ունենք խոսելու»:
Կարո Փայլանը նորից շեշտեց, որ չի վստահում Թուրքիայի արդարադատության համակարգին։ «Եթե Թուրքիայում ես այս դատը չշահեմ, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- եզրափակեց իր խոսքը նա:
tert.am
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02