World-Architects կայքը հրապարակել է 2022 թ. ԱՄՆ-ի լավագույն շինությունների ցանկը, որում առաջին հորիզոնականում է հայտնվել Տեխասում գտնվող Սբ. Սարգիս հայկական եկեղեցին:
«Ճարտարապետ Դեվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին գնում է դարերի խորքը և տարածվում է հազարավոր մղոններ ամբողջ աշխարհով` իրեն կապելով հայկական ավանդույթների և հայ ժողովրդի հետ», - գրում է կայքը:
yerkir.am-ի հաղորդմամբ, եկեղեցին օծվել է 2022 թ. ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա աղոթքը կատարվել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության օրը: «Փոքր եկեղեցին, համեմատած այլ մեգանախագծերի, հեռու է Հայաստանից ավելի քան 7000 մղոնով, բայց եկեղեցու համայնքի շատ անդամներ այն հայերի ժառանգներն են, ովքեր փախել էին երկրից Առաջին աշխարհամարտի ժամանակ», - նշվում է կայքում:
Եկեղեցին կառուցվել է Երևանից մի քանի կմ հեռու գտնվող և 7-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցու կրկնօրինակով: Եկեղեցու վրա պատկերված կենաց ծառը` նվիրված Հայոց ցեղասպանության զեհերին, բաղակացած է 1.5 մլն շրջանաձև պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես մեկ դար առաջ խլված կյանքերը:
Հոթսոնը զգացված էր, որ իր նախագծած շինությունը նման բարձր կոչման է արժանացել. «Ինձ համար մեծ պատիվ է, որ հայկական եկեղեցին նման կոչման է արժանացել, այն ցանկանում եմ կիսել ամբողջ թիմի, նախագծի օգտին քվեարկողների և հայկական համայնքի այն ներկայացուցիչների հետ, ում համար սա մեծ նշանակություն ունի»
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02