«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի ԱԳՆ -ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:
Թեեւ հայ հասարակական եւ փորձագիտական շրջանակների կողմից այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ եւ շատ քննարկվեց, բայց Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի այս հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 27-ին գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի ԱԳՆ ռուսական կողմի այս հայտարարության հետ կապված որեւէ արձագանք ստանալու համար: Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ից տվել են խուսափողական պատասխան, որում ասվում է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ հայկական կողմը արդեն իսկ հանրայնորեն իր դիրքորոշումը ներկայացրել է»:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս ընթացքում պարբերաբար կապ է հաստատել նաեւ ՔՊ-ական պատգամավորների հետ, սակայն նրանք կոչ էին անում սպասել ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքին: Եվ, ահա, օրեր անց միայն ՀՀ ԱԳՆ-ն նման կցկտուր արձագանք է տալիս, ընդ որում՝ եթե գրավոր հարցմամբ չդիմեինք, մեր ԱԳՆ-ն հավանաբար չէր էլ արձագանքի: Պարբերաբար բարձր ամբիոններից հակառուսական սուր հայտարարություններով հանդես եկող ՀՀ իշխանությունների այս լռությունն առնվազն տարօրինակ է եւ անհասկանալի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02