«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, իր հարցազրույցում հիմնականում խոսելով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, «հանկարծ» անդրադարձել է վերջերս դեպի Հայաստան գազի մատակարարման ժամանակավոր դադարեցմանը: Հիշեցնենք, որ, ըստ ռուսական կողմի, դա տեխնիկական բնույթ էր կրում։ «Հուսով եմ, որ սա տեխնիկական հարց է: Եթե Հայաստանը բախվի գազի կամ այլ ուղղության խնդրի, ապա լուծումներ կփնտրենք և կմտածենք այլընտրանքի մասին»,- ասել է Գրիգորյանը։ Այստեղ, իհարկե, ուշագրավ է «հուսով եմ» բառը, որով, ըստ էության, կասկածի տակ է դրվում գազի մատակարարման ժամանակավոր խափանման տեխնիկական բնույթը: Մյուս կողմից՝ ԱԽ քարտուղարը փաստացի հասարակությանը նախապատրաստում է գազամատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին՝ ակնարկելով «այլընտրանք փնտրելու» մասին: Այս ամենը, բնականաբար, պատահական չէ. «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը հստակ հասկացրել է Հայաստանի իշխանություններին, որ եթե վերջիններս աշխարհաքաղաքական կողմնորոշում են փոխում, ընկնում են Արևմուտքի գիրկը, անցնում են բոլոր կարմիր գծերը, Ռուսաստանն էլ կարող է կիրառել էներգետիկ գործիքակազմ, որը մասնավորաբար կարող է ենթադրել գազի նոր՝ միջազգային շուկայական գնի կիրառում, ինչպես արվում է ՌԴ-ի «ոչ բարեկամ երկրների» պարագայում: Հասկանալի է, որ գազի գնի նման վերանայումը ծանր մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու Հայաստանի համար: Ինչ վերաբերում է Գրիգորյանի նշած «այլընտրանքին», ապա, փորձագետների համոզմամբ, այն փաստացի չկա, քանի որ այդպիսին կարող է դիտարկվել Իրանը, սակայն նախ՝ Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը բավարար չէ, և հետո՝ Հայաստանի՝ վերոնշյալ աշխարհաքաղաքական ծիրի փոփոխությունը, մեղմ ասած, հազիվ թե ձեռնտու է նաև Իրանին, ուստի անհասկանալի է, թե ինչից ելնելով է առաջարկվելու Ռուսաստանի՝ ներկայում առաջարկվող գնին համարժեք կամ մոտ սակագին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02