Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը: Այն ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով` եղած աշխարհաքաղաքական ու տնտեսական զարգացումներում Հայաստանի տնտեսության առկա կառուցվածքը ստանդարտ մոտեցումների դեպքում չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մարտահրավերներին:Ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել, վերաիմաստավորել տնտեսական զարգացման մասին պատկերացումները , մոտեցումները, հատկապես պետական կառավարման, տնտեսական հաշվառման, վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանի խոսքով` կառավարության առջև դրված է պահանջ` իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարևորագույն խնդիրների առարկայական վերլուծություն` առաջարկելով թե կարճաժամկետ թե երկարաժամկետ միջոցառումների ու ռազմավարության հետ կապված ծրագրեր:
Երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման համար կառավարությունը ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդիրների լուծմամբ կզբաղվեն Հայաստանի ու սփյւոռքի առաջատար մասնագետներն ու փորձագետները: Կառավարության առջև դրված ռազմավարական խնդիրներից վարչապետը ընդգծեց մի քանիսը:
Հայաստանի անվտանգության ու պաշտպանության հարցը երկրի թիվ մեկ խնդիրն է, երկրի առջև ծառացած ռազմական սպառնալիքները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, արդիականացվող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ:
«Հավաստիացնում ենք ձեզ, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք` Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու , բավարար ռազմական կարողությունների ստեղծման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման համար»,- ասաց վարչապետը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02