Հոկտեմբերի 14-ին ժամը 04.30-ին Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի տուժած ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ում գտնվող Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր, Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ը (1984 թ. ծնված), ով բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, հոկտեմբերի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղևոր:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44